Ավտոմեքենան շրջվել է ձորակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 9-ին, ժամը 06.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի էլ. ցանցի դիմաց ավտոմեքենան շրջվել է ձորակը և այրվում է. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Արծվի արձանի մոտակայքում, “Ֆոլկսվագեն” մակնիշի 35 LD 471 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի: Ավտոմեքենայի վարորդ` 1991 թ. ծնված Ն. Հակոբյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս