Պարզվել է բենզալցակայանում կեղծ 5000 ռուբի վճարած վարորդի եվ ուղեվորի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբի վճարած վարորդի եւ ուղեւորի ինքնությունը: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին “ՎԱԶ 2107” մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի եւ նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 26-ամյա Արթուր Շ.-ն է, իսկ ուղեւորը` 24-ամյա Արմեն Հ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ՌԴ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն:




Լրահոս