Թալինի ոստիկանները փնտրում են գյուղապետի գլխին հարվածողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
shamshyan .com-ը գրում է, որ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սևակ Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հուլիսի 7-ին Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 20:00-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվում Շղարշիկ գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Հարությունյանը՝ գլխի մասում ստացած սալջարդ ախտորոշմամբ, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է գյուղում՝ վիճաբանության ժամանակ: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, հիվանդանոց է մեկնում ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզում են, որ Հ. Հարությունյանը հիվանդանոց է տեղափոխվել գյուղի իր հարևանի տան մոտից, որտեղ մի եիտասարդ դեռևս անհայտ առարկայով վիճաբանության ժամանակ հարվածել է նրա գլխին:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-07-09-brawl-thalin.html




Լրահոս