Արթուր Քիրաջյանը եզրափակիչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր նվաճեց: 64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանը կիսաեզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Դմիտրի Գալագոտին:
Հուլիսի 10-ին Քիրաջյանը եզրափակիչում կմրցի ռուսաստանցի Ռաջաբ Բուտաեւը: Հիշեցնենք, որ Կազանում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը, ով արժանացել էր բրոնզե մեդալի:


NEWS .am Sport




Լրահոս