Չեմպիոնների լիգա․ Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Ռոնալդուն ստացել է ձայների 56 տոկոսը։ Նա «Ռոմա»-ի հետ պատասխան խաղում (2:0) դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:  Երկրորդ տեղում ձայների 34 տոկոսով ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էր։

Նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Չելսի»-ի հետ պատասխան խաղում։ Առաջին եռյակը եզրափակել է «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկը։ «Բենֆիկա»-ի դարպասը գրաված հարձակվողի օգտին է ձայների 6 տոկոսը։




Լրահոս