ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե քանի դեռ երկրում բոլոր խնդիրները կարգավորված չեն, քաղաքական ուժերն իրավունք չունեն արձակուրդ գնալու, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն մի տեսակ պասիվացել է: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե չի եղել որեւէ կարեւոր գործընթաց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի հայտնել: «Այն, ինչը համարել ենք իրապես կարեւոր ու լուրջ, դրան անդրադարձել ենք, իսկ ինչը համարել ենք կեղծ քաղաքական օրակարգ ձեւավորելու փորձեր, բնականաբար, քաղաքական կրկեսների չենք մասնակցել եւ չենք մասնակցելու,-նշեց նա` հավելելով, որ այդ օրակարգերը որեւէ առնչություն չունեն այն իրական պրոբլեմների հետ, որոնք այսօր կանգնած են երկրի առջեւ,-անտիկ ժամանակներից մինչ օրս իր արդիականությունը պահպանած «հաց եւ տեսարաններից» այսօր մնացել են միայն տեսարանները»։




Լրահոս