Ռուսաստանում 19-ամյա երիտասարդը տնօրենի աշխատասենյակում դանակի 37 հարվածով սպանել է իր ընկերուհուն և ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրիմորսկի շջրանի դպրոցներից մեկում 19-ամյա երիտասարդը սպանել է իր ընկերուհուն և ինքնասպան եղել, փոխանցում է Lifenews-ը:

Ողբերգության պատճառը վիճաբանությունն է եղել:

«Կեսօրին երիտասարդը գնացել է դպրոց և սկսել պարզաբանել 15-ամյա Քսենիա Լ.-ի հետ հարաբերությունները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Սակայն երիտասարդը անսպասելի ներխուժել է տնօրենի աշխատասենյակ, որտեղ գտնվել է աղջիկը, և դանակահարել նրան, որից հետո ինքնասպան է եղել»,- ասվում է ՌԴ ՔԿ-ի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Աղջկան դանակի 37 հարված է հասցվել:




Լրահոս