ՎԱՐԴԱՎԱՌԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների` ժամը 20:00-ի սահմաններում գլխի վնասվածքով Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շղարշիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանը: Վերջինս լսել է, որ հարեւանի տան բակում մի խումբ անձինք վիճաբանում են, եւ որպես գյուղապետ՝ փորձել է վիճաբանողների կրքերը հանդարտեցնել,  երբ կռվի մասնակիցներից մի երիտասարդ հարվածել է գյուղապետին: Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է հարեւան Ֆուրմանի տանը, որոնք երեւանաբնակներ են, սակայն այդ օրը եղել են գյուղում, ու հարվածողը եղել է Ֆուրմանի թոռը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հ. Հարությունյանը, մեկնաբանելով կատարվածը, զայրացած ասաց. «Մեր գյուղում Վարդավառ էինք տոնում: Երեխաներն էլ Վարդավառ էին խաղում, ու մի փոքր վիճաբանություն եղավ: Ես փորձեցի միջամտել, ու պատահական այդ հարվածը եղավ, մի փոքր քերծվածք է եղել, թե չէ այնպիսի պատմություններ են պատմում: Ես շատ լավ ճանաչում եմ ե՛ւ Ֆուրմանին, ե՛ւ նրա թոռանը: Նրանք երեւանաբնակներ են, ես պարզապես գնացել եմ հիվանդանոց, որ հանկարծ ինֆեկցիա չանցնի: Որեւէ արտառոց բան չկա, անչափահաս երեխաներ են, ոչ մի միտումնավոր բան չի եղել»:




Լրահոս