Դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԳԱԼԱ-ն գրում է, որ  67 համարի երթուղին սպասարկող վարորդը, ում դանակահարել էին այսօր Երեւանի “Ռոսիա” տոնավաճառի դիմաց, 1980 թ-ին ծնված Ալեքսան Ղազարյանն է: Նրան դանակահարությունից անմիջապես հետո տեղափոխել են “Էրեբունի” բժշկական կենտրոն: Ինչպես փոխանցեցին հիվանդանոցից, վարորդը եղել է գիտակից վիճակում, դանակի հարվածը հասցվել է թեւին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են “Էրեբունի” բժշկական կենտրոնի  վիրահատարան եւ այս պահին վիրահատվում է:
Մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, որ դանակահարությունը եղել է 100 դրամի պատճառով եւ որ հարվածել է վարորդին ուղեւորը, առայժմ չի հաստատվում:
ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունը եւս առայժմ լռում է:




Լրահոս