Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 25-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Սաֆարյանին պատկանող “Նիսսան” մակնիշի 15 օօ 024 պետհամարանիշի ավտոմեքենան:




Լրահոս