Ոստիկանը ձերբակալվել է` թմրանյութ փոխադրելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թմրանյութ փոխադրելու կասկածանքով հուլիսի 23-ին ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա կասկածվոււմ է Քր.օր.-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Իրացնելու նպատակով խոշոր չափերի թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել եւ առգրավվել էին բջջային հեռախոսներ եւ լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են “Բուպրենորֆին” տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից` “Մարիխուանա” տեսակի թմրամիջոց:




Լրահոս