Մահացել է ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ծանր կորուստ կրեց. կյանքի 45-րդ տարում վախճանվեց ՀՀ ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեղամ Վաչիկի Գրիգորյանը: Նրա անժամանակ մահը խորապես հուզել է բոլորին:

Նախարարության ղեկավարությունը և աշխատակազմը ցավակցում ու վշտակցում են նրա ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

Գ. Գրիգորյանը փորձառու փրկարար էր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված բարձր պատասխանատվության զգացումով: Գործընկերների խոսքերով` խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը:

Հրամանատարն առաջինն էր օգնության ձեռք մեկնում բոլորին և ամեն հարցում աջակցում նրանց: Նախաձեռնող էր, միշտ ոգևորում և ոգեշնչում էր ընկերներին իր խորհուրդներով։ Նա հրաշալի ընկեր էր: Իր մարդկային բարձր հատկանիշների, համեստության, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:

***

Գեղամ Վաչիկի Գրիգորյանը ծնվել է 1971թ. նոյեմբերի 19–ին Կոտայքի մարզի Կապուտան գյուղում: Միջնակարգ մասնագիտական կրթություն ստացել է Աբովյանի էլեկտրատեխնիկական տեխնիկումում, ապա ուսումը շարունակել ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտում՝ ուսումնասիրելով իրավագիտություն:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒ-ում, ՓԾ-ում, ԱԱ և ՆԳ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

22.11.1989թ. – 10.12.1991թ. – ՀՀ Զինված ուժեր, մեքենայի հրամանատար
03.05.1993թ. – 12.07.1993թ. – ՀՀ ՆԳՆ ՀՊՎ ԻՌՀՄ-30, հրշեջ
12.07.1993թ. – 20.01.1995թ. – ՀՀ ՆԳՆ ՀՊՎ ԻՌՀՄ-30, ավագ հրշեջ
20.01.1995թ. – 27.08.1999թ. – ՀՀ ՆԳՆ ՀՊՎ ԻՌՀՄ-30, ջոկի հրամանատար
27.08.1999թ. – 20.09.2000թ. – ՀՀ ՆԳՆ ՀՊՎ ԻՌՀՄ-30, ջոկի հրամանատար
20.09.2000թ. – 08.05.2001թ. – ՀՀ ՆԳՆ ՀՊՎ ԻՌՀՄ-30, տեսուչ
08.05.2001թ. – 05.11.2002թ. – ՀՀ ՆԳՆ ՀՊՎ ԻՌՀՄ-30, պետի տեղակալ
05.11.2002թ. – 22.01.2003թ. – ԱԻՎ, կադրերի տրամադրության տակ
22.01.2003թ. – 04.08.2004թ. – ԱԻՎ ՊՀՀԾ Կոտայքի զ/մ Աբովյանի հրշեջ մասի պետի տեղակալ
4.08.2004թ. – 18.07.2005թ. – ԱԻՎ Կոտայքի ԱԻ ՔՊ մարզային վարչության Աբովյանի ՀՄ, պետի տեղակալ
18.07.2005թ. – 24.02.2006թ. – ՓԾ Կոտայքի ՄՓՎ, Աբովյանի ՀՄ պետի տեղակալ- հրշեջ
24.02.2006թ. – 30.05.2006թ. – ՓԾ Կոտայքի ՄՓՎ Աբովյանի ՀՄ պետ-հրշեջ
30.05.2006թ. – 1.03.2010թ. – ՓԾ Կոտայքի ՄՓՎ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար
1.03.2010թ. – 5.04.2016թ. – ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ պետ

ՍՏԱՑԱԾ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ

ՀՓԾ, 13.09.2006թ. – Շնորհակալության հայտարարում (Բնակչության գույքը և կյանքը հրդեհներից պաշտպանելու գործում ակտիվ մասնակցության համար)

ՀՓԾ տնօրեն, 24.07.2009թ. – Պարգևատրում պատվոգրով (Ծառայողական պարտականությունների նկատմամբ դրսևորած բարեխիղճ վերաբերմունքի համար)

ՀՀ ՊՆ, 16.09.2010թ. – Պարգևատրում պատվոգրով (Սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված «Արմենիա 2010» ուսումնավարժանքին ակտիվ մասնակցության համար)

ՀՓԾ, 29.04.2011թ. – Շնորհակալության հայտարարում (Ցուցաբերած բարձր մասնագիտական հմտությունների և անձնուրաց աշխատանքի համար)

ՀՓԾ, 26.8.2011թ. – Շնորհակալության հայտարարում (Աշխատանքները անթերի և բարձր մակարդակով իրականացնելու համար)
ՀՀ ԱԻ նախարար, 01.09.2011թ. – Պարգևատրում պատվոգրով (ՀՀ ԱԻ համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանի և ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ)

ՀՀ ԱԻՆ, 31.05.2012թ. – Երկարամյա անբասիր ծառայության համար, «Անբասիր ծառայության համար 20 տարի» 1-ին աստիճանի մեդալ

ՀՀ ԱԻ նախարար, 31.08.2012թ. – ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ, «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ

ՀՀ արդարադատության նախարար, 29.08.2013թ. – Պարգևատրում պատվոգրով (ՀՀ ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ)

ՀՀ Ոստիկանության պետ, 03.9.2014թ. – Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ

ՀՀ ՏԿԱԻ նախարար, 05.08.2015թ. – Պարգևատրում` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններում Ճգնաժամային կառավարման կենտրոնների և «911» ծառայության ստեղծման գործընթացի ավարտման կապակցությամբ

ՀՀ ՏԿԱԻ նախարար, 16.09.2015թ. – Վաղաժամկետ կոչման շնորհում (Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ)

ՀՀ ՏԿԱԻ նախարար, 16.09.2015թ. – Արտահերթ կոչման շնորհում (Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։

Փրկարարի նրա կերպարը, օրինակելի պետական ծառայողի, հարազատ մարդու պայծառ հիշատակը մշտապես կմնա համակարգի աշխատողների հիշողության մեջ:

Գեղամ Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 6-ին, ժամը 19:00-ին, ք. Աբովյան, փ.Սարալանջի, Սգո սրահում ( քաղաքային գլխավոր գերեզմանատան մոտ):




Լրահոս