Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ը խորհրդանշական օր է համաշխարհային գրականության համար: 1564թ. այս օրը Ստրատֆորդում ծնվել և իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին է մահացել աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը` չգերազանցված դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրը:

Ծննդյան և մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները` Ռոմեոն, Ջուլիետը, Օթելլոն, Ռեգենան, Կլեոպատրան, Անտոնիոսը, ինչը, եթե հիշում եք, պատրաստվում էր անել Համլետը:

Այդ օրը` 1616 թ-ի ապրիլի 23-ին, վախճանվել է նաև համաշխարհային գրականության դեմքերից մեկը՝ Միգել դե Սերվանտեսը, ինչպես նաև իսպանացի բանաստեղծ Գարսիլասո դե լա Վեգան: Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` Հայաստանում:




Լրահոս