Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր`  ժամը 12.50-ին, ԱԻՆ  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 3 տան բակում այրվում է անասնակերով բարձված “ԳԱԶ-53” մակնիշի  ավտոմեքենա: Դեպի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.35-ին, մարվել՝ 14.30-ին:
Այրվել են “ԳԱԶ-53” մակնիշի 16LL257 պ/հ ավտոմեքենայի թափքում` 130 հակ անասնակեր, շարժիչի հատվածը, անվադողերը և Գ.Կ.-ին պատկանող տան բակում գտնվող օժանդակ շինության տանիքը (2 քմ):




Լրահոս