Վթար Շորժա-Ճամբարակ ճանապարհին. Մեկ զոհ, երեք վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 21.10-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում “ՎԱԶ-2106” մակնիշի 57 ՏՕ 588 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչից վարորդ` 1983 թ. ծնված Ռ. Ջ.-ն տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 1993 թ. ծնված Ա. Ա.-ն, 1992 թ. ծնված Ա. Մ.-ն եւ 1989 թ. ծնված Լ. Ս.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել են Ճամբարակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան եւ տեղափոխել քարշակ ավտոմեքենայի վրա:




Լրահոս