Հրդեհ Լեռնակերտ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 18-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնակերտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 24 տան բակում կայանված “ԳԱԶ-53” մակնիշի ավտոմեքենայում, ինչպես և հարևանությամբ պահեստավորված անասնակերում: Մեկնել էր 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18.02-ին և մարվել ժամը 19.03-ին:
Օգոստոսի 26-ին Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհից այրվել է “ԳԱԶ-53” մակնիշի բեռնատար ավտոմեքենան ամբողջությամբ, վրան բարձած և հետնամասում պահեստավորված 120 հակ գարու ծղոտը, ինչպես և հարևանությամբ պահեստավորված խոտի 80 հակ անասնակերը:
Հասցված նյութական վնասը կազմել է 418.000 դրամ: Հանգամանքները պարզվում են: Նյութերով զբաղվում է Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:




Լրահոս