Հայտնի է ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության հաղթողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին ավարտվել է Հայաստանի ուսանողական մարզական 17-րդ խաղերի վոլեյբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում էին 10 բուհերի հավաքական թիմեր։ Խաղերի արդյունքում երրորդ հորիզոնականը գրավել է Երևանի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, առաջին հորիզոնականում՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տղաների թիմը։

Տղաների մրցելույթներն այսքանով չեն ավարտվում։ Աշնանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում վոլեյբոլի տղաների թիմերը կմասնակցեն նաև ուսանողական գավաթի առաջնության՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։

Նշենք, որ հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս