«Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալներն արժանացան «նրա ճակատագրին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նախօրեին անդրադարձել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստուգումներ սկսելուն եւ դրա շուրջ դատապարտյալների շրջանում բարձացված դժգոհությունների ալիքին: Ինչպես հայտնի է՝ այդ ստուգումների արդյունքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, ինչից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները դադարեցվեցին:

Ավելին՝ քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը: ՔՕ նշված դրույթը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում առավելագույնը 4 տարի ժամկետով: Քրգործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` աղմկահարույց չարաշահումներ հայտնաբերելուց հետո ժամանակավոր դադարեցվել են ոչ միայն Ստեփանյանի, այլ նաեւ նրա 4 ենթականների լիազորությունները, սակայն վերջիններիս անունները գաղտնի են պահվում:




Լրահոս