ԱՊՊԱ տվյալները հուլիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 382,3 հազար ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն: Հունիսի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 7 հազարով, սակայն նախորդ տարվա վերջի համեմատ նվազ է մոտ 8 հազարով:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-հուլիսին կազմել է մոտ 10.7 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է մոտ 5.8 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն հուլիսին հատուցումները կազմել են մոտ 0,7 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով մոտ 100 մլն դրամով: Հատուցումների եւ վթարների նվազումը պայմանավորված է հավանաբար “արձակուրդային սեզոնով”:
Հուլիսին տեղի է ունեցել մոտ 4040 վթար՝ մի փոքր ավելի քիչ, քան նախորդ ամիսներին; Մեկ պատահարի հատուցման միջին չափը հուլիսին կազմել է մոտ 185,8 հազ. դրամ՝ 23 հազ. դրամով զիջելով նմախորդ ամսվա ցուցանիշին: Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հունվար-հուլիսին կազմել է մոտ 28 հազ. դրամ:




Լրահոս