BMW X6-ը բախվել է տաքսուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Վաղարշյան փողոց ընթանալիս BMW X6 մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող տաքսուն: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Վարորդները սպասում էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ երբ վթարի վայրում տեսանկարահանման աշխատանքներ էր կատարում, Infiniti մակնիշի 01 TT 808 համարանիշի ավտոմեքենայի վարորդը փորձում էր խոչընդոտել ֆոտոլրագրողի աշխատանքին, սակայն վթարված BMW X6-ի վարորդն ու նրա համար վթարի վայր ժամանած մեկ այլ BMW X6 մակնիշի 40 AA 400 համարանիշի ավտոմեքենայի վարորդները զսպեցին իրեն “լավ տղու և հարց լուծող տղու” տեղ դրած Infiniti-ի վարորդին, ով “խոնարհ հարսի” նման գլխիկոր ճողոպրեց:
Մանրամասները՝ shamshyan .com-ում




Լրահոս