ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ՌԴ մեկնելուց առաջ հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր տեղեկություններով՝ նախնական պայմանավորվածություն կա, որ այդ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի հնարավոր հանդիպման վերաբերյալ. «Բայց արտառոց ոչինչ չկա այդտեղ: Աշխատանքային գործունեություն է, ու, բնականաբար, պետության ու իշխանությունների փոխհարաբերություններն էլ, մյուս աշխատանքներն էլ պետք չէ սենսացիաների վերածել»:




Լրահոս