ԱՄՆ-ն զորավարժություններ է սկսել Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի արվարձանում` Վազիանի ռազմաբազայում, այսօր անց է կացվում Noble Partner-2016 («Արժանի գործընկեր») վրաց-ամերիկյան մասշտաբային զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունների նպատակը Վրաստանի և ԱՄՆ-ի զինծառայողների միջև համագործակցության ամրապնդումն է:

«Պաշտոնական անձանց ելույթից հետո կայացել է ռազմական ինքնաթիռից ցուցադրական զորավարժությունները: Արարողությունը կավարտվի տանկերի և հետևակային մարտական մեքենաների շքերթով»,- հայտնել են Վրաստանի ՊՆ-ում:

Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ մանևրներին, որոնք կավարտվեն մայիսի 26-ին, մասնակցում են ԱՄՆ-ի ԶՈւ-ի 650 զինծառայողներ, Վրաստանի ԶՈւ-ի 500 զինծառայողներ և Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ի 150 զինծառայողներ: Առաջին անգամ կմասնակցեն ամերիկյան Abrams տեսակի M1A2 տանկեր, M2 Bradley հետևակային մարտական մեքենաներ, ինչպես նաև վրացական զինված ուժերի տեխնիկան՝ T-72 տանկեր և BMP-2 հետևակային մարտական մեքենաներ:




Լրահոս