Եվրատեսիլ-2016. մրցույթի ֆավորիտները` ըստ բուքմեյքերների (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երեկ որոշվեց Եվրատեսիլ-2016-ի եզրափակչի վերջնական մասնակիցների ցանկը: Հաղթողի անունը պարզ կթառնա եզրափակչից հետո, որն էլ կկայանա վաղը` մայիսի 14-ին, սակայն բուքմեյքերներն արդեն կազմել են իրենց թոփ-ը, որը, ըստ երևույթին, փոփոխության չի ենթարկվի: ՌԻԱ-ն ներկայացնում է հաղթողի գլխավոր հավակնորդներին:

Ռուսաստան. Սերգեյ Լազարև

1432032428

Եվրատեսիլի գլխավոր ֆավորիտը հենց սկզբից համարվում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը:  Իր  You Are The Only One երգի կատարմամբ և հիանալի շոուով նա արդեն գերել է եվրոպացիներին: Լազարևը խոստովանել է, որ իր համար մրցույթի ժամանակ գլխավոր բարոյական օգնությունը համարվում է մայրիկն ու Ռուսաստանի բազմամիլիոնանոց հասարակությունը:

Ուկրաինա. Ջամալա

1432223093

Ջամալան ի սկզբանե հանդիսանում է հաղթողի գլխավոր հավակնորդներից: 1944 անվամբ երգն ուկրաինական ազգի պատմությունն է: Չնայած նրան, որ շատերը համարում էին, որ երգը քաղաքական ենթատեքստ ունի, սակայն կազմակերպիչները դա այդպիսին չհամարեցին:

Ֆրանսիա. Ամիր

amir2

Չնայած Ֆրանսիայի ներկայացուցիչը միանգամից ելույթ կունենա եզրափակչում, սակայն իր իր երգն արդեն հայտնի է դարձել և սիրվել, իսկ Ամիրն էլ հայտնի է ո միայն Ֆրանսիայում, այլև`  Իսրայելում:

Ավստրալիա. Դեմի Իմ

1432223143

Արդեն երկրորդ տարին է ինչ Ավստրալիան մասնակցում է երգի մրցույթին և երկու անգամն էլ լուրջ մրցակից է հանդիսանում եվրոպացի գործընկերների համար: Այս տարի Դեմի Իմն է մասնակցում մրցույցթին և կրկին հանդիսանում է գլխավոր ֆավորիտներից մեկը:

Շվեդիա. Ֆրանս

1020760663

Շվեդիայի ներկայացուցիչը շատ երիտասարդ է` 17 տարեկան, սակայն իր երգով և կատարմամբ արդեն գերել է շատերին: Նա ևս համարվումէ  մրցույթի ֆավորիտներից և ըստ բուքմեյքերների կարող է առաջատար հորիզոնականներ զբվաղեցնել:

Մրցույթի այլ ֆավորիտները

Առաջին կիսաեզրափակչից շատ է հիշվել Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Նրա երգը հավակնում է դառնալ այս ամառվա գլխավոր հիթը:

1432223452

Բուքմեյքերները ուշադրություն են դարձրել նաև Մալթայի ներկայացուցիչ Իռա Լոսկոյին, ով վառ ելույթ է ներկայացրել:

1432103081

Ֆավորիտներից է համարվում նաև Նիդերլանդների ներկայացուցիչ Բոբը, ում երգը համապատասխանում է եվրոպական ավանդույթներին:

1432105585

Իսրայելի ներկայացուցիչը հիշվել է իր հզոր ձայնով և կատարմամբ:

1432111734

Ավստրիայի ներկայացուցիչը երգեց ֆրանսերեն և երգը հիշվեց և սիրվեց եվրոպացիների կողմից:

1432108686

Հավելենք, որ միջազգային մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին, իսկ մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը հանդես կգա վերջինը: Եզրափակչի մասնակիցների ելույթները կարող եք դիտել` այստեղ:




Լրահոս