2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկի մանրածախ վարկերի քանակն աճել է գրեթե երեք անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանի հետ:

e6c23b3d-5696-4335-bff2-5db3cfcf8125

– Յունիբանկը հայտարարեց, որ 2016թ.-ի առաջին եռամսյակում գրանցել է դրական արդյունքներ գործունեության հիմնական բոլոր ուղղություններով: Կներկայացնենք ինչպիսի ցուցանիշներ է արձանագրել բանկի մանրածախ բիզնեսը:

– 2016թ.-ի մարտի վերջի դրությամբ, ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը կազմել է 54 մլրդ ՀՀ դրամ, վարկերի քանակը գերազանցել է 173 հազարը: Միայն առաջին եռամսյակում Յունիբանկը տրամադրել է 34 000 մանրածախ վարկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3 անգամ: Արդյունքում` մանրածախ բիզնեսի շահույթի պլանը մենք գերակատարել ենք գրեթե 2.5 անգամ և հասցրել այն 822 մլն դրամի:

– Կառանձնացնեք այն հիմնական քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ փաստել նման աճ:

– Մեր հաջողության գրավականը պարզեցված ընթացակարգն ու մատչելի պայմանների ապահովումն է: Յունիբանկում վարկի տրամադրումն առավելագունս արագ և պարզ գործընթաց է, մենք ազատել ենք հաճախորդին ավելորդ թղթատարությունից: Հաճախորդը կարող է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ պրոմո կետ խոշոր առևտրային ցանցում, և ընդամենը մեկ րոպեում, նրան կհայտնեն վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը: Նույնը և բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերում: Նման արագությունը հնարավոր եղավ բանկում CRM համակարգի ներդրման շնորհիվ:

Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Մենք ունենք 45 մասնաճյուղ, 54 պրոմո կետ, համագործակցում ենք մոտ 1000 առևտրի և սպասարկման կետերի հետ: Այս տարի նախատեսում ենք շեշտակի ընդլայնել սպասարկման ցանցը` բացելով ինչպես նոր մասնաճյուղեր, այնպես էլ ավելացնելով պրոմո-կետերի և համագործակցող խանութների քանակը:

Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու:

Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` օգտվելով վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են մեր բոլոր մասնաճյուղերում և առևտրային խոշոր կետերում:

– Դուք վարկերի լայն տեսականի եք առաջարկում: Կարո՞ղ եք առանձնացնել առավել պահանջվածները:

– Առաջին հերթին դրանք կանխիկով վարկերն են, տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը և ոսկու գրավով վարկերը: Այս վարկատեսակներն առանձնանում են իրենց պայմաններով` ցածր տոկոսադրույք, վարկի վաղաժամկետ մարման հնարավություն` առանց սահմանափակումների կամ տույժերի, փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Ի դեպ, մայիսին մենք հայտարարեցինք U-Gold+ նոր ակցիայի մասին, որի շրջանակներում ոսկու գրավով տրամադրում ենք մինչև 1 մլն դրամ գումարի վարկեր` 20% տարեկան տոկոսադրույքով և 5 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարի և ոսկու գնահատված արժեքի հարաբերակցությունը կազմում է 100%:

Մենք կշարունակենք ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև վարկատեսակների ավելացումը` հաճախորդների սպասումներին ընդառաջ:




Լրահոս