Վաղ առավոտյան ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածների երթևեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի ծրագրով Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը, իսկ մայիսի 15-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Մյասնիկյան-Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան




Լրահոս