Հայտնաբերվել են Թմրամիջոցներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են ստացվել, որ 1967 թ. ծնված  Արմեն Բ.-ն իր տանը և օժանդակ շինություններում ապօրինի թմրամիջոց է թաքցնում: նՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները  նույն օրը, ժամը 15.00-ին, խուզարկություն են կատարել Արմեն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում, որի ընթացքում տան տանիքից հայտնաբերվել է թերթի մեջ փաթեթավորված մոտ 42 գ չորացված, մանրացված, սուր հոտով կանեփանման զանգված, ստվարաթղթի վրա փռված մոտ 150 գ չորացված կանեփի բույսի կտրած ցողուններ` տերևներով, տանը կից խորդանոցում` տ 7 գ կանեփի բույսի չորացված թուփ, բակում գտնվող աղավնաբնի տանիքի տակ` ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված մոտ 0,4 գ չորացված, մանրացված սուր հոտ ունեցող կանեփանման զանգված, իսկ հողամասի վերջնամասում՝ 1,6 մ բարձրության կանեփի բույս` խնամված վիճակում:
Ըստ Արմեն Բ.-ի` հայտնաբերված զանգվածները և կանեփի բույսն  իրենն են, որը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս