Անհայտ անձինք մեքենայով հետապնդել են Նախարարհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` “Բլուր” կոչվող թաղամասում գտնվող տան մոտ, անհայտ անձինք “հերթապահել են” Տոյոտա Կարոլա մակնիշի սեւ գույնի 006 ՈՈ 01 համարանիշի ավտոմեքենայով: Այս մասին հայտնում է Նախախորհրդարանի քարտուղարությունը:
“Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետեւող մեքենան: Հետապնդումը տեւել է շուրջ 15 րոպե եւ դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա”,-ասված է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս