ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԻՐԱԽԱՂ
«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակչից հետո կազմակերպված ասուլիսին հետեւեցին ասեկոսեներ` Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոբ Դաուեի միջեւ սկսված սիրախաղի մասին: Ինչպես փոխանցում է News.am style-ը, հոլանդական RTL Nieuws հեռուստատեսությունը փորձել է պարզել՝ խոսակցությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Հարցին պատասխանելիս Բոբը խորհրդավոր ժպիտով ասել է. «Նա շատ կրքոտ եւ ինտելիգենտ աղջիկ է»։ Իվետան եւս գովասանքի խոսքեր է շռայլել Դաուեի հասցեին. «Նրա աչքերում խորտակվել կարելի է։ Նա իսկական արտիստ է եւ ասես ծնվել է բեմ բարձրանալու համար»։

 

 

ԲԱՑՈՒՄԸ` ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ
Կաննում մեկնարկել է 69¬րդ միջազգային կինոփառատոնը: Կարմիր գորգով փառատոնի հյուրերի ու մասնակիցների անցումը տեղի է ունեցել հորդառատ անձրեւի տակ: Telegraph-ի փոխանցմամբ` փառատոնը բացվել է Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» նոր ֆիլմի ցուցադրմամբ: Սա Վ. Ալենի երրորդ ֆիլմն է, որը բացում է Կաննի փառատոնը: Հիմնական մրցույթում ներառված է 20 ֆիլմ: Միջազգային ժյուրիի նախագահը կլինի ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերը: Փառատոնը կտեւի մինչեւ մայիսի 22-ը: Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու» համար կպայքարեն Պեդրո Ալմոդովարի «Ջուլիետտա», Քսավիե Դոլանի «Սա ընդամենը աշխարհի վերջն է», Ջիմ Ջարմուշի «Պատերսոն», Շոն Փենի «Վերջին դեմքը» ֆիլմերը:




Լրահոս