ԱԱԾ-ն 103 միլիոնի ծառայողական մեքենաներ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկայացվել է կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Ըստ այդմ`  2015 թվականի բյուջեով նախատեսվել էր 17 միլիարդ 38 միլիոն դրամ, իսկ ֆինանսավորումը կատարվել է 16 միլիարդ 787 միլիոն դրամ: Ծախսերի կրճառումը պայմանավարված է եղել գնումների ոլոտում գումարների տնտեսումով: Այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:

Նշված գումարը բաշխվել է ընթացիկ ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջեւ: Ընթացիկ ծախսերը կազմել են 16 միլիարդ 503 միլիոն դրամ, որից միայն աշխատավարձը կազմել է 13 միլիարդ 135 միլիոն դրամ, իսկ մնացած 3 միլիարդ 367 միլիոնը նյութերի ձեռքբերման, նորոգան եւ պահպանման շարունակական ծախսերն են եղել:

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 283 միլիոն 729 հազար դրամ: Շենքերի, շինությունների, շինարարության հետ կապված նախատեսվել է 64 միլիոն դրամ, որը ԱԱԾ-ն իրացրել է հայ-իրանական սահմանագատում՝ կառուցելով սպաների համար 4 բնակարան, վերանորոգման հոդվածով նախատեսվել է նաև 48 միլիոն դրամ նույն տարածքում վերանորոգում կատարելուն:

Տրանսպորտային սարքավորումներ ձեռքբերելու համար նախատեսված 103 միլիոն դրամ, որով ձեռք է բերվել թվով 14 մարդատար մեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 7 միլիոնից 7.5 միլիոն դրամ: Դեղորայքի համար նախատեսված 26 միլիոն դամով աշխատակիցների բուժման նպատակով դեղորայք է գնվել:

ԱԱԾ-ն իր աշխատակիցներին արտերկրում վերապատրատելու համար ծախսել է 244 միլիոն 414 դրամ: «Այսքանով մենք պահպանել ենք ԱԱԾ-ի ոլորտի կարիքները, բավարարել ենք աշխատանքը, ապահովել ենք նրանց նյութական մատակարարումով, չնայած ասեմ ձեզ՝ տարին ծանրաբեռնված է եղել ազգային անվտանգության համար, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն էր: Հետախուզական, հակահետախուզության հետ կապված բոլոր ոլորտներով ծանրաբեռնված աշխատել է: Արդյունքում մենք որեւէ անհանգստացնող հանգամանք չենք ունեցել, տարին այդպես փակվել է: Մնացած գործունեությունը չեմ կարող ասել, որովհետեւ… սա է ամբողջ մեր պատմությունը ֆինանսական և ազգային անվտանգության»,- եզրափակեց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:




Լրահոս