ՀԾԿՀ-ի համար ինչ կրճատում, ինչ բան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պետական կառավարման համակարգի աշխատակազմի եւ ծառայողական ավտոմեքենաների թվաքանակն անհրաժեշտ է կրճատել եւ հնարավորինս խնայել բյուջետային միջոցները:

«Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փորձեց պարզել, թե արդյոք այս մարմինը եւս պատրաստվում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների թիվը: ՀԾԿՀ-ից մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաները շահագործվում են հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, եւ դրանց ներկայիս քանակը հասցված է նվազագույնի:

Այժմ շրջանառության մեջ է գտնվում «Փոստային կապի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանձնաժողովին վերապահել բավականին լայն հսկողական գործառույթներ: Նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանձնաժողովը լրացուցիչ կուսումնասիրի եւ կանդրադառնա նշված հարցին»:




Լրահոս