Բուքմեյքերները հավատում են «Ռեալ Մադրիդի» հաղթանակին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Lifenews-ը, վերլուծաբանները կանխատեսում են դեղին քարտերի մեծ քանակությամբ կատաղի պայքար:
«Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլում «Ռեալ Մադրիդը» հավանաբար կհաղթի»,- Lifenews-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Լիգայի խաղադրույքների» գլխավոր վերլուծաբան Եգոր Միտրուշկինը: Նա նշել է, որ դժվար է գուշակել հաղթողին, բայց ֆուտբոլասերները հիմնականում խաղադրույք են կատարում Զինեդին Զիդանի վրա:

««Ռեալ Մադրիդի» հաղթանակի համար տալիս ենք 2,4: Ոչ ոքի համար՝ 3,1: «Ատլետիկո Մադրիդի» համար՝ 3,2: Ընդհանուր առմամբ, կատաղի պայքար ենք ակնկալում, հնարավոր է նաև հեռացումներ լինեն: Միանշանակ շատ դեղին քարտեր կլինեն: Շատ գոլեր չեն լինի»,- Lifenews-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է բուքմեյքերը:
Միտրուշկինայի խոսքով՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլի համար ավելի շատ գումար են դնում, քան ռուսական առաջնության ցանկացած խաղի ժամանակ:
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլը կկայան Միլանում այսօր ժամը 22:45:




Լրահոս