Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարել է ակումբի նախագահական ընտրությունների անցկացման օրը։ Քվեարկությունը կկայանա կիրակի՝ հունիսի 7-ին։
Այս անգամ նախագահի պաշտոնի համար կպայքարի երկու թեկնածու՝ ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի հայտնի գործարար Էնրիկե Ռիկելմեն:
Հատկանշական է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամն է, երբ ղեկավարի պաշտոնին հավակնում է մեկից ավելի անձ, ինչն էլ ավելի է մեծացնում ինտրիգը սպասվող ընտրություններում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռիկելմեն որպես բանկային երաշխիք տրամադրել է «Ռեալի» բյուջեի 15%-ը, ինչը կազմում է մոտավորապես 187-193 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու և քվեարկելու իրավունք ունեն միայն ակումբի 18 տարին լրացած անդամները:






























