«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը կհեռանա ակումբից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 34-ամյա եզրային պաշտպանի պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
34-ամյա Կարվախալը «Ռեալի» համակարգում է 2002 թվականից. 10 տարի նա հանդես է եկել պատանեկան թիմերում և 13 մրցաշրջան՝ գլխավոր թիմում։ Իսպանացի պաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 450 հանդիպում, դարձել 14 գոլի հեղինակ և նվաճել 27 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 գավաթ։


























































































