ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչն է հիմք համարվում հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացում: Եվ խնդրում եմ ասել, թե որ դեպքերում է տրվում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ:

Ժաննա Աղաբեկյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք հետեւյալը.
1. հաշմանդամության 1-ին խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),
2. հաշմանդամության 2-րդ խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),
3. հաշմանդամության 3-րդ խումբ՝ կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):
«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ տրվում է, եթե մինչեւ տասնութ տարեկան երեխայի մոտ առկա է կենսագործունեության ցանկացած տեսակի եւ արտահայտվածության աստիճանի սահմանափակում: (Հիմք՝ ՀՀ կառավարության 13.06.03թ. թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետ):

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
 գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ խոսվում է հաշմանդամության կարգ սահմանելու արհեստական դժվարությունների մասին, բայց երկրի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այդ գործընթացը փոքր-ինչ կարգավորելու վերաբերյալ: Իսկ հասարակ քաղաքացիներն էլ, թեկուզ անվերջ քաշքշուկների մեջ հայտնվելով, փորձում են որեւէ կերպ իրենց հասանելիք չնչին օգնությունը ստանալ պետությունից:   




Լրահոս