Փարիզում գնացք է պայթեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում Նուազի-լե-Սեկ կայարանի մոտակայքում գործի է դրվել գնացքի տակ տեղադրված պայթուցիկ սարքը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien պարբերականը:

Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ 3 անհայտ անձինք մի քանի կասկածելի փաթեթ են տեղադրել երկաթգծի ռելսերի վրա: Ինչպես պարզ է դարձել, դրանցում երկաթգծային ազդանշանային հրթիռներ են եղել:

Ընդ որում, աշխատակիցները ժամանակին նկատել են չարագործներին և շտապել են հեռացնել սարքերը: Հաջողվել է հեռացնել 9 հրթիռներից 8-ը: Եվ հենց հրթիռներից մեկը պայթել է այն պահին, երբ գնացքը վրայով ընթացել է:

Հաղորդվում է նաև, որ ուղևորների շրջանում տուժածներ չկան:




Լրահոս