Համալիրի գույքին գնորդ չեն գտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի գույքը տեւական ժամանակ է, ինչ չի հաջողվում վաճառել:

Նշենք, որ ընկերությունը վաճառում է սեղաններ, գրապահարաններ, յուղաներկեր, մարզական սարքավորումներ, վազքուղի, տրինաժոր, ֆոտոնկարներ, սուրճի ապարատ եւ այլն: Լոտի  մեկնարկային գինն է 1 մլրդ 265 մլն 362 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 3-ին նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

Իսկ համալիրի գույքի հաջորդ աճուրդը նշանակված է հունիսի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Ի դեպ, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդը կարող է տեղի ունենալ մեկ ամբողջական լոտով:




Լրահոս