«Քաղաքացիական պայմանագիր»-ը թերահավատորեն է մոտենում 4+4+4 ֆորմատին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նախօրեին խորհրդարանում ներկայացած վեց խմբակցություններից հինգը՝ իշխանական ՀՀԿ-ն եւ ՀՅԴ, ոչ իշխանական ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ու ՕԵԿ-ը ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոխհամաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդմ, կողմերը պայմանավորվեցին, թե ընտրությունների քվեարկության ընթացքը ինչպես պետք է կազմակերպվի:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամից պարզել, թե արտախորհրդարանական այս քաղաքական ուժն ինչպես է վերաբերում փոխհամաձայնագրի ստորագրմանը, ի պատասխան՝ նա ասաց. «Մեր դիրքորոշումը մեծ հաշվով չի փոխվել: Կողմ ենք, որ հրապարակվեն ընտրացուցակները: Ընտրություններում նոր կամ հին օրենսգրքով չեն հաղթում, կարեւորը քաղաքացու ձայնը պահպանվի: Իսկ ինչ վերաբերում է 4+4+4 ֆորմատին, մենք շատ թերահավատորեն ենք մոտենում դրան»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս