«Ռուսը ե՞րբ ա հային լավություն արել». երևանցիները` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան հակամարտության կարգավորման հերթական «ճակատամարտը» նախատեսված է հունիսի 20-ին, երբ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Ինչպես հայտնի է` հանդիպումը կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, որին մասնակցելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ինչպես և քաղաքական դաշտում, այնպես էլ հասարակությունն այնքան էլ չի գերագնայատում կայանալիք հանդիպումը: Համենայնդեպս ArmLur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ երևանցիները կարծում են, որ նման հանդիպումները ղարաբաղյան հակամարտության հարցում չեն կարող որոշիչ նշանակություն ունենալ: Հակասական կարծիքներ ևս հնչեցին… մնում է սպասել եռակողմ հանդիպման արդյունքներին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս