Սյամոզերո ճամբարը փակվել է՝ կապված Կարելիայի լճում երեխաների մահվան հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել է, որ Կարելիայի Սյամոզերո լճի ափին գտնվող ճամբարը, որտեղ փոթորկի ժամանակ 15 երեխա էր մահացել, փակվում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ճամբարը փակվում է: Ծնողներին երեխաների փոխանցման աշխատանքներ են իրականացվում»,-ասել է նա:

Երեկ Կարելիայում Սյամոզերո լճում նավակ է շրջվել, ինչի հետևանքով 15 երեխա է մահացել:

Հունիսի 20-ը Մոսկվայում սգո օր է հայտարարվել:




Լրահոս