ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց նշանավոր երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողությանը կրծքանշաններով եւ մանուշակագույն վզկապներով երեխաների ներկայությունը: Քննադատվեց, որ երեխաները, կանգնած լինելով հենց հանգուցյալի դագաղի մոտ, ակնհայտորեն վախվորած տեսք ունեին եւ կարծես ստիպված էին ներկայացել արարողությանը: Այս առիթով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Զոհրապ Եգանյանը հայտարարեց. «Ի պատասխան սոցցանցերում հոգեհանգստի արարողությանը երեխաների մասնակցության մասին արված հարցումների. Մտահոգիչ է հոգեհանգստի, հուղարկավորության արարողություններին երեխաներին կազմակերպված ձեւով մասնակից դարձնելու փաստը: Անթույլատրելի ենք համարում երեխաներին նման հոգեբանական ապրումներին դրդելը: Հուսով ենք, որ կարվի հնարավորը՝ հետայսու նման դեպքերը բացառելու ուղղությամբ»:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար, եւ կցանկանայի իմանալ, թե որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Լարիսա Մկրտումյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում`
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոuահամարը, ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները. 2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը. 3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը. 4. պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
Ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ՝ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար: ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դրվում է՝
1. «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն՝ նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի, 2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի, 3. դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի, 4. դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա, 5. նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապոuտիլ դնելու դիմումները քննարկվում են, եւ ապոuտիլ դրվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրվի: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է նշանակվում տվյալ անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը:

Երանուհի Բադալյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Բադալյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) եւ լիազոր մարմնի համար՝ հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:
Միաժամանակ հայտնում ենք, որ համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր գործատուի եւ (կամ) լիազոր մարմնի կողմից՝ անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու եւ վճարելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ եւ ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:




Լրահոս