ՀԱՄԱՅՆՔԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Դեղձավան համայնքում երիտասարդները սոցիալական ծանր պայմանների եւ աշխատատեղերի բացակայության պատճառով չեն ամուսնանում: Ավելին, 272 բնակիչ ունեցող համայնքն օր օրի դատարկվում է: Համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանի խոսքով` գյուղի դպրոցի աշակերտների թիվը 26 է նախկին 70-ի փոխարեն: «Վերջերս չորս եղբայր իրենց ընտանիքներով հեռացան գյուղից: Ծնելիությունն է նվազել, քանի որ երիտասարդները չեն ամուսնանում: Դե տուն, աշխատանք չունեն, չեն կարող ընտանիք պահել: Իսկ նրանք, ովքեր ամուսնացած են, արտագնա աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում են գոնե գոյատեւել»,-մտահոգված նշեց գյուղապետը: Դեղձավանցիների հիմնական եկամտի աղբյուրը հողագործությունն է եւ անասնապահությունը: Սակայն նրանցից քչերին է հաջողվում իրենց արտադրանքը շուկաներում սպառել: Համայնքապետից տեղեկացանք նաեւ, որ գյուղն ունի տրանսպորտի խնդիր. «Տաքսիով, հարեւանին, բարեկամին խնդրելով` մարդիկ գյուղից գնում են քաղաք»:

Ս. Հ.

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորը Ստեփան Միքայելյանը եւ դատական համակարգի ողջ անձնակազմը  ցավակցում է ՀՀ քերական եւ զինվորական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանի հարազատներն՝ վերջինիս վաղաժամ մահվան կապակցությամբ:




Լրահոս