Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը մոտ է լուծման ավելի քան երբևէ: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ:
«Թերևս ռուսական պլանը վաղուցվանից հայտնի է և այն հետևյալն է ենթադրում` չհստակեցում կարգավիճակի, բայց դրա դիմաց որոշակի տարածքների հանձնում Ադրբեջանին և խաղաղապահ ուժերի տեղակայում: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի ամբողջ նպատակն է ուղեծիր վերցնելը: Այս պլանը ինքնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի կարևոր պետություն է, քան Հայաստանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Մանրամսները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան