ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այո՛, մենք հուսով ենք, որ նման փաստաթուղթ լինելու է, որով արձանագրվելու է ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակը, փաստաթղթի անունը դեռ չեմ կարող ասել, որովհետեւ մենք քննարկումների փուլում ենք»:

Վահրամ Ավանեսյան Tert.am

Եվ սա ասում է էկոնոմիկայի նախարարը, կարծես թե մի բան էլ գոհունակությամբ, որ մեծ ձեռքբերում ունեն, կունենան մի փաստաթուղթ, որը դեռ չգիտեն էլ` ինչպես է կոչվելու: Այսինքն՝ դեռ ոչինչ չգիտեն, չգիտեն, թե Մաքսային միության հետ ինչպես են համագործակցելու, ինչ կարգավիճակ են ունենալու կամ արդյոք ունենալու են: Չգիտեն նույնիսկ, թե արդյոք նույն ՄՄ անդամ երկրները ցանկանում են իրենց այնտեղ տեսնել (նամանավանդ Լուկաշենկոյի հայտարարությունից հետո շատ բան ակնհայտ է դառնում), սակայն, այդքանով հանդերձ, գտնում են, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ճիշտ էր:




Լրահոս