Ես Ժիրայր Սէֆիլյանին պետք ա տեսնեմ, նոր կարողանամ ինչ-որ բան ասել. Պավել Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդիս միակ հորդորն այն է, որ տեր կանգնի սեփական հաղթանակին: ArmLur.am-ի հետ զրույցում նման կոչով հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը:

«Փորձում են ժողովրդի մեջ մտցնել, թե մենք մեր զենքերը վայր կդնենք, դա երբեք վայր չի դրվի, այն մեր մեջ է: Մենք ապացուցեցինք, որ այս ժողովրդի հարազատ զավակներն ենք: Հաղթանակն էլ մի քիչ թանկ է»,- նշեց նա:

Դիտարկմանը, եթե Ժիրայր Սէֆիլյանը զենքերը վայր դնելու կոչ անի, ինչպե՞ս կարձագանքեք, նա նշեց. «Ես Ժիրայր Սէֆիլյանին պետք ա տեսնեմ, նոր կարողանամ ինչ-որ բան ասել: Ես մեկ անգամ ասել եմ և էլի կասեմ` մենք կմեռնենք հարազատ ժողովրդի ոտքերի տակ ինչպես հավատարիմ գամփռը, բայց այստեղից դուրս չենք  գա առանց հաղթանակի»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս