Սիրիական Հալեպ քաղաքում տարբեր զինված խմբավորման զինյալներ վայր են դրել զենքն ու հանձնվել բանակին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռևս չի կարելի ասել, որ զինյալները զանգվածաբար հանձնվում են: Սակայն քաղաքի որոշ թաղամասերից վերջին 2 օրում մի քանի տասնյակ զինյալ է դուրս եկել»,-հայտնել են աշխարհազորայինները:
Տեղի կառավարության կողմից սահմանված միջանցքներով շարունակում է խաղաղ բնակիչների դուրսբերումը: Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր Հալեպում սկսված մասշտաբային հումանիտար օպերացիայի մասին: