Եկել է Ժիրինովսկուն դեն նետելու ժամանակը. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ձևավորվում ենք մեր մտքերից:
Մենք դառնում ենք այն ինչ մտածում ենք:

Լսելով Վ.Ժիրինովսկու հայտարարությունն, որ «թքեց» մեզ և մեր երկրի վրա, մտածում էի, որ նա լուրջ մարդ չէ, և նրա նմաններին չարժե պատասխանել: Մանավանդ առջևում ՌԴ Պետդումայի ընտրություններն են… ընկած վարկանիշի բարձացման, ընտրողներին գրավելու հարցեր կան… Սակայն ոչ մի կերպ այդ «ցավը» չէի կարողանում մոռանալ, մանավանդ այսօր Աշխարհում տիրող բարդ իրավիճակում սպասվող տարբեր մարտահրավերներին: Երբ մեր կյանքի ամեն օրը լի է տարբեր արյունահեղություններով, պատերազմներով և նույնիսկ ցեղասպանություններով: Մանավանդ, որ այդ «անլուրջ» մարդը Ռուսաստանի նման պետության Լիբերալ-Դիմոկատրական կուսակցության առաջնորդն է, որը ժամանակին բազմիցս սպառնացել է Թուրքիային, Հայկական և Քրդական զորամիավորումներով և պետությունների ստեղծմամբ: Բայց երևում է Ժիրինովսկին հայտնվել է քաղաքական կյանքի լուսանցքի վերջում, եկել է նրան դեն նետելու ժամանակը, որի համար նա ինչ-որ բան պետք է անի…

Մենք քաջ գիտենք Ժիրինովսկու ով լինելն, ուղակի ցավալի է, որ այն կարող է ուշադրության արժանանալ: Չէ որ նա կուսակցության լիդեր է Պետդումաի պատգամավոր: Հայաստանը թեկուզ քարե երկիր է, այն հայ ժողովրդի բնօրրան է: Հայերն այնտեղ ոչ երկվոր են ոչ էլ անցվոր: Հայ հնավուրց ժողովուրդն եղել է կա և կլինի: Հայ ժողովուրդը կլինի հավերժ ապրելու և արարելու համար: Մնում է Ժիրինովսկու ցնդաբանական հոխորտանքը չդառնա արժեք և արժևորվի որևէ մեկի կողմից:

Հավատացած եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական և դիվանագիտական հարաբերությունները կորոշ են այդ պետությունների ժողովուրդները և ոչ թե Ժիրինովսկու նման ցնդաբանները: Հայ-Ռուս ժողովուրդների բարեկամության վրա երբեք չի անդրադառնա Ժիրինովսկու նման «ժուլիկների» խոսքը: Բայց վիրավորանքը լուրջ եմ ընդունում և հանուն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության և եղբայրության մենք բոլորս պետք է արձագանք ենք և «իր տեղը դնենք Ժիրինովսկու նմաններին»: Քանզի այդ է պահանջում մեր երկրների բարեկամական և ռազմավարական հարաբերությունների առողջ տրամաբանությունը:

«Հարգելի» Ժիրինովսկի անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս