Աստծո օգնությունը մեր բոլոր երիտասարդներին. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան հարցեր, որոնց պարտավոր ենք անդրադառնանք, բոլորս գնահատելով երիտասարդության դերը մեր ընդհանուր տան Երկիր մոլորակի կյանքում, հավատացած եմ, որ Աշխարհը հնարավորություն կստեղծի և կաջակցի մեր երիտասարդների դերին մեր հասարակությունում: Բոլոր մակարդակներում իրազեկել երիտասարդներին, որ նրանք ծնվել են ոչ թե կռվելու, մարդ սպանելու, սեփական տունը իրենց ձեռքերով քանդելու, այլ իրենց տունը կառուցելու և շենացնելու համար:

Սիրելի երիտասարդներ հավատացեք համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը: Հարգելի երիտասարդներ ատելությունը, որը ցավոք այսօր գերիշխում է մեր կյանքում չի կարելի վերացնել ատելությամբ: Տեր Աստված դարձրու մեր երիտասարդների ձեռքերը, Քո ստեղծած Աշխարհի գեղեցիկ շարունակությունը: Որտեղ վիրավորանք կա, թող ներում բերեն: Որտեղ կասկած կա, թող հավատ բերեն: Որտեղ խավար կա, թող լույս բերեն: Որտեղ վիշտ կա, թող ուրախություն և երջանկություն բերեն:

Աստծո օգնությունը մեր բոլոր երիտասարդներին…

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան




Լրահոս