Եզդի համայնքը շնորհավորում է Վեհափառին ծննդյան օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա կապակցությամբ

Վեհափառ Տեր

Եզդի համայնքի կողմից սրտանց Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Դուք ծառայելով մեր ընդհանուր Հայրենիքին և հայ ժողովրդին երբեք չեք մոռանում եզդի ժողովրդին, ինչպես ուրախության այնպես էլ ցավոք տխրության պահերին: 2014թ. օգոստոս ամսից միչև օրս շարունակվող Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի ժողովրդի ցեղասպանությունը: Իրականացնելով ձեր վեհ առաքելությունը Դուք Աշխարհով մեկ կոչ արեցիք սատարել եզդի ժողովրդին, աղոթեցիք առ Աստված անմեղ զոհերի համար:

Վեհափառ Տեր խնդրում եմ ընդունեք մեր սրտանց շնորհավորանքները, քաջառողջություն, հաջողություն, խաղաղություն: Այսօրվա Աշխարհում տիրող տարբեր մարտահրավերներին, պատերազմներին միայն համբերություն, քանզի համբերատար մարդն ավելի ուժեղ է քան խիզախը:

Վեհափառ Տեր օրհնիր և օգնիր որտեղ ատելություն կա սեր բերել, որտեղ վիրավորանք կա ներում բերել, որտեղ հակասություն կա միասնություն բերել, որտեղ մոլորություն կա ճշմարտություն բերել, որտեղ խավար կա լույս բերել: Օգնիր մեզ ոչ այնքան մխիթարություն փնտրել, որքան մխիթարել, ոչ այնքան սեր փնտրել, որքան սիրել:
Մատչիմ համբյուր Ձերդ Սրբություն և Օծեալ Աջոյն

Խորհին Հարգանոք

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան     




Լրահոս