Պուտինը պատմել է, թե ինչով են զբաղվում իր դուստրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր դուստրերը զբաղվում են գիտությամբ և այլ գործունեությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդհանուր առմամբ, որքանով ես պատկերացնում եմ, նրանք (դուստրերը) արդեն ընտրել են, նրանք գիտությամբ են զբաղվում, ևս ինչ-որ գործունեությամբ՝ օգտակար մարդկությանը: Նրանք բավականություն են ստանում իրենց աշխատանիք, և դա ինձ ուրախացնում է: Նրանք պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց ընտրած գործին»,-ասել է Պուտինը Bloomberg-ի հարցազրույցում՝ պատասխանելով քաղաքականության մեջ նրա դուստրերի գործունեության մասին հարցին:




Լրահոս