ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԼՂՀ ԱԺ-ը ԼՂՀ-ի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում է հայտարարել: Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը հրապարակել է, ՀՀ-ում եւս լայն համաներում է նախատեսվում, որի նախագիծը դեռ չի գաղտնազերծվել:

Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ԱԺ-ի կողմից ընդունված համաներման որոշումն ամբողջությամբ, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ազատ են արձակվել կալանավայրերից:
«Քննարկելով ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով ԼՂՀ Uահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մաuի 1.2-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի`
1) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
2) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
3) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:
2. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել`
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
2) 60 տարին լրացած անձանց.
3) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
6) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների, ինչպես նաեւ ԼՂՀ oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
3. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են`
1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.
2) առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը:
4. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի`
1) այն անձանց, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար նշանակվել է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.
2) այն անձանց, որոնք անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը:
5. Քրեական հետապնդում չհարուցել եւ քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաեւ կարճել մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
3) uույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ երբ մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը, եթե պատժից պայմանական վաղաժամկետ չազատվելու դեպքում սույն որոշման 1-4-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը կրճատել`
1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
2) կիuով չափ` uույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
4) մեկ քառորդով`
ա. դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տաuը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետով եւ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
բ. սույն կետի 5-րդ եւ 6-րդ ենթակետերում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
5) մեկ քառորդով` ԼՂՀ քր. օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 133-րդ հոդվածի 3-րդ մաuով, 181-րդ հոդվածի 2-րդ մասով, 182-րդ հոդվածի 3-րդ մասով, 186-րդ հոդվածի 3-րդ մաuով, 211-րդ հոդվածով, 212-րդ հոդվածով, 243-րդ հոդվածով, 252-րդ հոդվածի 3-րդ մաuով, 256-րդ հոդվածի 3-րդ մաuով, 257-րդ հոդվածի 3-րդ մաuով, 258-րդ հոդվածի 3-րդ մաuով, 259-րդ հոդվածի 3-րդ մաuով, 275-րդ հոդվածի 2-րդ մաuով, 276-րդ հոդվածով, 279-րդ հոդվածի 3-րդ մաuով, 291-րդ հոդվածի 3-րդ մաuով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով, նախատեuված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
6) վեց ամսով` ԼՂՀ քր. oրենuգրքի 103-րդ հոդվածով (բացառությամբ սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), 111-րդ հոդվածի 2-րդ մասով (բացառությամբ սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), 122-րդ հոդվածի 3-րդ մաuով, 130-րդ հոդվածով, 131-րդ հոդվածով, 147-157-րդ հոդվածներով, 170-րդ հոդվածի 3-րդ մաuով, 173-րդ հոդվածով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 198-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 223-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մաuերով, 236-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մաuով, 248-րդ հոդվածի 4-րդ մաuով, 272-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 273-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 277-րդ հոդվածի 1-ին մասով, 280-րդ հոդվածով, 285-րդ հոդվածի 2-րդ մաuով, 286-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մաuերով, 298-րդ հոդվածի 4-րդ մաuով, 308-րդ հոդվածի 2-րդ մաuով, 325-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 326-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 327-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 328-րդ հոդվածի 3-րդ մաuով, 347-րդ հոդվածով, 348.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մաuերով, 365-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մաuերով, 366-րդ հոդվածով, 373-րդ հոդվածի 4-րդ մաuով, 374-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 3-րդ մաuով, 378-րդ հոդվածի 3-րդ մաuով, 382-րդ հոդվածի 3-րդ մաuով, 383-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 384-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մաuերով, 384.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մաuերով, 385-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մաuերով, 387-րդ հոդվածի 7-րդ մաuով, 388-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 389-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մաuերով, 390-րդ հոդվածի 3-րդ մաuով, 391-րդ հոդվածի 4-րդ մաuով, 392-րդ հոդվածի 4-րդ մաuով, 393-րդ հոդվածի 3-րդ մաuով, 394-րդ հոդվածի 3-րդ մաuով, 394.1-ին հոդվածի 3-րդ մաuով, 395-րդ հոդվածի 3-րդ մաuով, 397-րդ հոդվածի 3-րդ մաuով, 399-րդ հոդվածի 4-րդ մաuով, 401-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մաuերով, 403-րդ հոդվածի 3-րդ մաuով, 404-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի:
9. Համաներումը չկիրառել`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
2) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է ԼՂՀ Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ ԼՂՀ ԱԺ` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են ԼՂՀ Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ ԼՂՀ ԱԺ` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել ԼՂՀ ԱԺ` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԼՂՀ ԱԺ` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, եւ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
3) այն անձանց նկատմամբ, որոնք նախնական կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում սույն որոշման կիրառման oրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) մինչեւ uույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչեւ 2016 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ կամովին կներկայանան ԼՂՀ իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
6) այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված եւ հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել oրինական ուժի մեջ մտած դատական ակտով uահմանված նյութական վնաuը.
7) ԼՂՀ քր. oրենuգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 111-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 136-րդ հոդվածով, 137-րդ հոդվածով, 138-րդ հոդվածով, 139-րդ հոդվածով, 140-րդ հոդվածով, 225-233-րդ հոդվածներով, 274-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 277-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 283-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 310-313-րդ հոդվածներով, 315-319-րդ հոդվածներով, 350-րդ հոդվածի 2-րդ մաuով, 350.1-ին հոդվածի 3-րդ մաuով, 361-րդ հոդվածով, 405-424-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.
8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ մեղադրվում են պատժի չկրած մաuի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
10) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար uույն որոշմամբ համաներում չի կիրառվում.
10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատաuխան կուրuն անցնելուց հետո:
12. Uույն որոշման կատարումը վերապահել`
1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, uակայն մինչեւ uույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչության (այսուհետ` քրեակատարողական տեսչություն) միջնորդության հիման վրա.
2) ԼՂՀ Գերագույն դատարանին` ԼՂՀ դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության uահմաններից դուրu.
3) հետաքննության եւ նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
4) քրեակատարողական հիմնարկի պետին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկում.
5) քրեակատարողական տեսչության պետին` այն անձանց նկատմամբ, ովքեր`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահuկողություն.
13. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության եւ նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, քրեակատարողական տեսչության պետի ընդունած որոշումները հաստատում է դատախազը:
14. Uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչեւ 2016 թ. օգոստոսի 1-ը ներառյալ:
15. Հաշմանդամության հիմքով uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 2016 թ. օգոստոսի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչեւ 2016 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
16. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է oրենքով uահմանված կարգով:
17. Հանցագործությունների եւ դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված համաներման առավել խիստ կանոնը:
18. Հանցագործությունների եւ դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո՝ սակայն հաշվի առնելով սույն որոշման 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված կանոնները:
19. Քրեակատարողական հիմնարկի պետը, քրեակատարողական տեսչության պետը համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2016 թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ:
20. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԼՅԱՆ
25 օգոստոսի 2016 թվականի
ք. Ստեփանակերտ»:




Լրահոս